Լիոնել Մեսսիի առողջական վիճակի մասին նոր տեղեկություն կա

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն հայտնել է, թե երբ մարզումներին կվերադառնա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին:

««Մարսելի» դեմ խաղում վնասվածք ստացած Լիոնել Մեսսին բժիշկների հսկողության տակ կմնա 48 ժամ։ Նրա վերադարձը մարզումներին նախատեսված է փետրվարի 13-ին»,- նշված է ակումբի հաղորդագրությունում:

Այսպիսով՝ Մեսսին բաց կթողնի «Մոնակոյի» դեմ Ֆրանսիայի առաջնության 23-րդ տուրի հանդիպումը, որը կկայանա փետրվարի 11-ին, և ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի «Բավարիայի» հետ կայանալիք խաղին, որը տեղի կունենա փետրվարի 14-ին: