Պաուլո Դիբալան կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան կարող է տեղափոխվել ԱՊԼ, հայտնում է Sky Sport Italia-ն:

Ինչպես հայտնում է Sport-ը՝ հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդը»: Բրիտանացիները պատրաստ են ֆուտբոլիստին գնել այս ամառ։

Նշենք, որ 29-ամյա արգենտինացու պայմանագիրը «Ռոմայի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառ։ Այս մրցաշրջանում նա անցկացրել է 20 հանդիպում, դարձել 10 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։