«Լիվերպուլի» կիսապաշտպանը կհեռանա հարազատ ակումբից

«Լիվերպուլի» կիսապաշտպան Նաբի Կեյտան որոշել է հեռանալ ակումբից, սակայն չի ցանկանում փոխել առաջնությունը, հայտնում է Liverpool Echo-ն։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը պլանավորում է վարձավճարով հեռանալ ակումբից մրցաշրջանի ավարտից հետո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Թոթենհեմը»։

Կիսապաշտպանն անգլիական ակումբ է տեղափոխվել 2018 թվականի ամռանը՝ «Լայպցիգից»։