Մադրիդի «Ռեալը» որոշում է կայացրել Մարիանո Դիասի ապագայի հետ կապված

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասը ցանկանում է մնալ ակումբում՝ չնայած նրան, որ գործնականում խաղային պրակտիկա չի ստանում։ Այս մասին սոցցանցում հայտնում է լրագրող Մարիո Կորտեյանան։

Աղբյուրի համաձայն՝ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը կարծում է, որ Դիասը ապագա չունի «Սանտյագո Բեռնաբեուում»։ Մրցաշրջանի ավարտին ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է, և ակումբն արդեն որոշել է, որ այն չի երկարաձգվի։

Ընթացիկ մրցաշրջանում Մարիանոն Իսպանիայի առաջնությունում անցկացրել է ընդամենը 5 հանդիպում, որտեղ ոչ մի արդյունավետ գործողության հեղինակ չի դարձել։