FIFA The Best. Տարվա լավագույն ֆուտբոլիստուհու կոչման հավակնորդները (լուսանկար)

Հայտնի են դարձել ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) վարկածով 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստուհու կոչման հավակնորդները:

ՖԻՖԱ-ի մամուլի ծառայության հավաստմամբ՝  մրցանակին հավակնում են Բեթ Միդը («Արսենալ», Անգլիայի հավաքական), Ալեքսիա Պուտելյասը («Բարսելոնա», Իսպանիայի հավաքական) և Ալեքս Մորգանը («Օրլանդո Փրայդ», ԱՄՆ-ի հավաքական):

Հաղթողի անունը հայտնի կդառնա փետրվարի 27-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նախատեսված մրցանակաբաշխության ժամանակ: