Հայտնի են դարձել ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) վարկածով 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստուհու կոչման հավակնորդները:
ՖԻՖԱ-ի մամուլի ծառայության հավաստմամբ՝ մրցանակին հավակնում են Բեթ Միդը («Արսենալ», Անգլիայի հավաքական), Ալեքսիա Պուտելյասը («Բարսելոնա», Իսպանիայի հավաքական) և Ալեքս Մորգանը («Օրլանդո Փրայդ», ԱՄՆ-ի հավաքական):
Հաղթողի անունը հայտնի կդառնա փետրվարի 27-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նախատեսված մրցանակաբաշխության ժամանակ: