Նիկոլո Ձանիոլոն կմիանա թուրքական ակումբին

Հռոմի «Ռոման» հաստատել է իտալացի կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոյի տեղափոխությունը թուրքական «Գալաթասարայ», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում հայտնել է, որ գործարքի արժեքը կազմել է 16,5 միլիոն եվրո՝ գումարած 13 միլիոն բոնուս։ Սա թուրքական ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է:

Իտալիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։

Ձանիոլոն «Գալաթասարայում» կվաստակի տարեկան 3,5 միլիոն եվրո, կիսապաշտպանի հրաժարագինը կկազմի 35 միլիոն:

Հիշեցնենք, որ Ձանիոլոն 2018 թվականի հուլիսից էր խաղում «Ռոմայում», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 17 հանդիպման, դարձել երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: