Կառլո Անչելոտտի. «Անհամբեր սպասում ենք եզրափակիչին»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Մարոկկոյում ընթացող աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչում Եգիպտոսը ներկայացնող «Ալ Ահլիի» նկատմամբ հաղթանակից հետո ամփոփել է հանդիպումը:

«Վինին սիրում է ֆուտբոլ խաղալ։ Նա լավ գոլ խփեց, և այն Վինիսիուսն է, որին հաճախ տեսնում ենք շատ հանդիպումներում: Բրազիլացին հիանալի ֆուտբոլիստ է, և նա նորից ցույց տվեց դա:

Անհամբեր սպասում ենք եզրափակիչին, հուսով եմ՝ ամեն ինչ լավ կդասավորվի։ Պետք է լավ հանգստանանք, ժամանակը քիչ է։ Հաղթելու համար հարկավոր է լավ հանգստանալ»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հավելենք, որ Կիսաեզրափակիչում «Ռեալը» հաղթել էր 4-1 հաշվով, Վինիսիուսը բացել էր հաշիվը և ճանաչվել խաղի լավագույն ֆուտբոլիստ:

Հիշեցնենք, որ եվրոպական Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը փետրվարի 11-ին եզրափակիչում կմրցի Ասիայի Չեմպիոնների Լիգայի հաղթող, Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլյալի» հետ: