Մանուել Լոկատելին կարող է տեղափոխվել լոնդոնյան գրանդ

«Արսենալը» պատրաստվում է ամռանը ձեռք բերել «Յուվենտուսի» կիսապաշտպան Մանուել Լոկատելիին, հայտնում է Calciomercato-ն:

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան։ Նա նախատեսում է ուժեղացնել թիմի կիսապաշտպանական գիծը։

Այս մրցաշրջանում 25-ամյա իտալացին թուրինյան ակումբի կազմում անցկացրել է 25 հանդիպում ու գոլ չի խփել։

Ֆուտբոլիստի արժեքը Transfermarkt-ի համաձայն գնահատվում է 30 մլն եվրո։