«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հայտարարել է, որ թիմի հարձակվող Վիկտոր Օսիմհենը չի վաճառվում:
«Օսիմհենը չի վաճառվում: Մեր ֆուտբոլիստի նկատմամբ մեծ պահանջարկ կա, բայց ես պարտավոր չեմ ինչ-որ մեկին վաճառել: Մենք պարտքեր չունենք»,- Դե Լաուրենտիսի խոսքերն է մեջբերում Score Nigeria-ն։
Նշենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»: