Չավի. «Ռաֆինյան արտասովոր ֆուտբոլիստ է»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին գովեստի խոսքեր է հնչեցրել թիմի հարձակվող Ռաֆինյայի հասցեին:

«Ինձ թվում է, որ նա ավելի ու ավելի լավ է իրեն դրսևորում: Ռաֆինիան արտասովոր ֆուտբոլիստ է»,- Չավիի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն:

26-ամյա Ռաֆինիան «Բարսելոնա» է տեղափոխվել «Լիդսից» 2022 թվականի ամռանը:

Ընթացիկ մրցաշրջանում նա 29 խաղի է մասնակցել և դարձել է 6 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ: