Ռոնալդինյոն խոսել է Չավիի մարզչական կարիերայի մասին

«Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպան Ռոնալդինյոն հույս է հայտնել, որ Չավին կատալոնական ակումբի պատմության մեջ կմնա ոչ միայն որպես ականավոր ֆուտբոլիստ, այլև որպես հաջողակ մարզիչ։

Ակումբի սանը մարզում է «Բարսան» 2021 թվականի նոյեմբերից՝ փոխարինելով Ռոնալդ Կումանին։ 2022/23 մրցաշրջանում «Բարսելոնան» 20 տուրից հետո գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 8 միավորով գերազանցելով Մադրիդի «Ռեալին»:

«Տիտղոսներ նվաճելը հեշտ չէ, բայց նա լավ է հանդես գալիս, և ես հուսով եմ, որ շուտով նա պատմություն կկերտի ակումբի համար:

Չավին իմ ընկերն է։ Հուսանք, որ ամեն ինչ կշարունակի լավ ընթանալ, և նա կկարողանա նվաճել տիտղոսը»,- Ռոնալդինյոյի խոսքերն է մեջբերում Sport.es-ը: