Կարիմ Բենզեմայի մարզիչ. «Կարիմի մարզումային ռիթմին չի դիմանա նույնիսկ Ռոնալդուն»

Ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմայի ֆիզպատրաստության մարզիչ Պեդրո Պարադոն խոսել է Կարիմի վնասվածքի մասին:

«Կարիմն այնպիսի մտածելակերպ ունի, որ ցանկանում է անընդհատ մարզվել: Ակումբում սխալ թույլ տվեցին՝ վնասվածքից ապաքինվելուց հետո նրան միանգամից խաղադաշտ դուրս բերելով:

Մարզումներին, որոնք անցկացնում է Բենզեման, չէր դիմանա նույնիսկ Կրիշտիանու Ռոնալդուն»,- մասնագետի խոսքը փոխանցում է Marca-ն: