«Բարսելոնան» հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսի» միանգամից մի քանի ֆուտբոլիստների ծառայություններով

Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսի» միանգամից մի քանի ֆուտբոլիստների ծառայություններով, այս մասին հայտնում է Goal-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» հետաքրքրությունների տիրույթում են հարձակվող Դուշան Վլահովիչը, եզրային հարձակվող Ֆեդերիկո Կիեզան և կիսապաշտպան Մանուել Լոկատելլին։ Թվարկված ֆուտբոլիստները կարող են հեռանալ թիմից մրցաշրջանի վերջում, քանի որ «Յուվենտուսի» համար դժվար կլինի դուրս գալ Չեմպիոնների Լիգա՝ ֆինանսական խարդախության համար ակումբից 15 միավոր հանելու պատճառով։

Իտալիայի առաջնության 20 տուրից հետո թուրինյան գրանդը 23 միավորով զբաղեցնում է 13-րդ տեղը։ Մասիմիլիանո Ալեգրիի սաները Չեմպիոնների Լիգայի գոտուց հետ են մնում 15 միավորով։