Հասան Սալիհամիջիչ. «Կրիշտիանու Ռոնալդուն «Բավարիայի» համար անիրատեսական էր»

Մյունխենի «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը պատասխանել է Կրիշտիանու Ռոնալդուի մասին հարցին:

Մենք խոսեցինք Ռոնալդուի մասին: Ես հստակ ասացի Ժորժե Մենդեշին, որ «Բավարիայի» համար դա անիրատեսական է: Ռոնալդուին հրավիրելը չի ​​համապատասխանում մեր փիլիսոփայությանը»,- մեջբերում է Bild-ը:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է տեղափոխվել մյունխենյան ակումբ։