Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է Լա Լիգայի այս մրցաշրջանում տիտղոսի համար պայքարում ստեղծված իրավիճակի մասին:
«Մենք պայքարելու ենք Լա Լիգայի համար մինչև վերջ: Սա դեռ վերջը չէ, և առջևում դեռ շատ խաղեր կան։
Այն, ինչ տեղի ունեցավ մեզ հետ այսօր, կարող է տեղի ունենալ յուրաքանչյուր հետ»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում AS-ը։