«Բավարիայի» պաշտպանը վերադարձել է թիմի մարզումներին

Պաշտպան Նուսեր Մազրաուին ուրբաթ օրը սկսել է մարզվել «Բավարիայի» հետ։ Այս մասին հայտնում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը:

Վերջին շաբաթների ընթացքում Նուսեր Մազրաուին գտնվում էր հիվանդանոցում՝ պերիկարդի թեթև բորբոքման պատճառով:

Այժմ ֆուտբոլիստը պետք է վերականգնի մարզավիճակը, որպեսզի կարողանա կրկին օգնել իր թիմին: