Երևանի «Արարատը» պայմանագիր է կնքել 19-ամյա իվուրացի հարձակվող Մուհամեդ Լամին Կոնեի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ֆուտբոլիստը «Արարատ» է տեղափոխվել շվեյցարական «Լոզան Ուշի» ակումբից:
Ընթացիկ մրցաշրջանում Կոնեն հանդես է եկել «Լոզան Ուշիի» երկրորդ թիմում, որի կազմում դարձել է 20 գոլի հեղինակ: