Պոլ Պոգբայի ապագան ակումբում մշուշոտ է

«Յուվենտուսը» ցանկանում է, որ կիսապաշտպան Պոլ Պոգբան հեռանա ակումբից, հայտնում է Daily Mail-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրինցիների ղեկավարությունը դիտարկում է 29-ամյա ֆրանսիացուն վաճառելու կամ նրա հետ պայմանագիրը խզելու տարբերակը։

Պոգբան «Յուվենտուս» է վերադարձել 2022 թվականի ամռանը, սակայն վնասվածքների պատճառով դեռևս ոչ մի խաղ չի անցկացրել։

Կիսապաշտպանի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը:

Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո: