Լիոնել Մեսսի. «Սիրում եմ ֆուտբոլ խաղալ, սիրում եմ այն, ինչ անում եմ»

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է հաջորդ Մունդիալին մասնակցելու հավանականության մասին:

«Չգիտեմ, ես միշտ ասել եմ, որ տարիքիս պատճառով ինձ համար շատ դժվար կլինի գնալ այնտեղ:

Սիրում եմ ֆուտբոլ խաղալ, սիրում եմ այն, ինչ անում եմ, և քանի դեռ լավ մարզավիճակում եմ, ես դա կանեմ: Բայց, կարծես, հաջորդ աշխարհի առաջնությունը դեռ շատ հեռու է:

Կտեսնեմ, թե ինչպես կդասավորվի կարիերաս, կորոշեմ, թե ինչ անել հետո: Ամեն ինչ կախված է շատ բաներից»,- Արգենտինայի հավաքականի ավագի խոսքը մեջբերում է Ole-ն:

Հիշեցնենք, որ հաջորդ Աշխարհի առաջնությունը տեղի կունենա 2026 թվականին ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում: