Խավյեր Տեբաս. «Մբապպեն ու Հոլանդը կարող են տեղափոխվել միայն «Ռեալ»»

Լա Լիգայի նախագահ Խավյեր Տեբասը ասել է, որ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն և Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի ռմբարկու Էրլինգ Հոլանդը կարիերան Իսպանիայում շարունակելու դեպքում կարող են տեղափոխվել միայն Մադրիդի «Ռեալ»:

«Հուսով եմ, որ նրանք էլ կհայտնվեն Լա Լիգայում: Բայց Մբապպեն ու Հոլանդը կարող են հայտնվել միայն «Ռեալում», քանի որ «Բարսելոնայի» տնտեսական վիճակը թույլ չի տա ձեռք բերել նման կարգի ռմբարկուների: Ոչ այս մրցաշրջանում, ոչ հաջորդ: Դա անհնարին է»,- հայտնել է Խավյեր Տեբասը «El Chiringuito»-ի եթերում:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Մբապեն մոտ էր «Արքայական ակումբ» տեղափոխվելուն, սակայն երկարաձգեց պայմանագիրը ՊՍԺ-ի հետ: