Էնցո Ֆերնանդես. «Մենք կփորձենք հասնել մեր առջև դրված բոլոր նպատակներին»

Լոնդոնի «Չելսիի» նորեկ, արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը նշել է, որ ցանկանում է նոր թիմում հաջողությունների հասնել:

««Չելսին» մեծ ակումբ է, որը միշտ պայքարում է և հաղթել է Չեմպիոնների Լիգայում: Մենք կփորձենք հասնել մեր առջև դրված բոլոր նպատակներին և ակումբը բարձրացնել նոր մակարդակի:

Իրոք ուրախ եմ «Չելսի» տեղափոխվելու համար և կանեմ ամեն բան, որ արդարացնեմ բոլորի սպասելիքները: Տեխնիկապես լավ պատրաստված եմ, լավ եմ հասկանում խաղից, հիանալի դրիբլինգ ու հարվածի տեխնիկա ունեմ:

Ամեն բան կանեմ, որպեսզի օգնեմ թիմակիցներիս և նրանց դարձնեմ ավելի լավը»,- Ֆերնանդեսի խոսքը մեջբերում է The Sun-ը: