Քրիստոֆ Գալտիեն խոսել է թիմի հարձակվող Կիլիան Մբապպեի և պաշտպան Սերխիո Ռամոսի վնասվածքների մասին

«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն խոսել է թիմի հարձակվող Կիլիան Մբապպեի և պաշտպան Սերխիո Ռամոսի վնասվածքների մասին։ Ֆուտբոլիստները վնասվածք են ստացել Ֆրանսիայի առաջնության «Մոնպելյեի» դեմ խաղում (3:1)։

«Մբապպեի և Ռամոսի վնասվածքները լուրջ չեն թվում։ Իհարկե, նրանք թիմի ամենակարևոր ֆուտբոլիստներն են։ Կիլիանը կապտած ծնկի տեսք ունի, Սերխիոն անկման ժամանակ վնասել է ադդուկտորի մկանը։ Հուսով ենք, որ դա լուրջ բան չէ: Ես որոշեցի ռիսկի չդիմել և նրանց հանեցի դաշտից»,- մարզչի խոսքերը մեջբերում է Yahoo Sports-ը։

Հիշեցնենք, որ Մբապպեն և Ռամոսը ստիպված էին լքել խաղադաշտը առաջին խաղակեսի ընթացքում։