Transfermarkt-ը ներկայացրել է ձմռան 10 ամենաթանկ տրանսֆերները

Ձմեռային տրանսֆերային պատուհանի 10 ամենաթանկարժեք տեղափոխություններից 9-ը իրականացրել են Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբները, հայտնում է Transfermarkt-ը:

Աղյուսակը՝ ստորև

Ձմեռային տրանսֆերային պատուհանի 10 ամենաթանկ տեղափոխությունները

1. Էնցո Ֆերնանդես («Բենֆիկայից» տեղափոխվել է «Չելսի», 121 միլիոն եվրո)

2. Միխային Մուդրիկ («Շախտյորից»՝ «Չելսի», 70 միլիոն եվրո)

3. Էնթոնի Գորդոն («Էվերթոնից»՝ «Նյուքասլ», 45,6 միլիոն եվրո)

4. Կոդի Գակպո («ՊՍՎ Էյնդհովենից»՝ «Լիվերպուլ», 42 միլիոն եվրո)

5. Բենուա Բադիաշիլ («Մոնակոյից»՝ «Չելսի», 38 միլիոն եվրո)

6. Նոնի Մադուեկե («ՊՍՎ Էյնդհովենից»՝ «Չելսի», 35 միլիոն եվրո)

7. Վիտինիա («Բրագայից՝ «Մարսել», 32 միլիոն եվրո)

8. Մալո Գյուստո («Լիոնից»՝ «Չելսի», 30 միլիոն եվրո)

9. Ժորժինյո Ռյուտեր («Հոֆենհայմից»՝ «Լիդս», 28 միլիոն եվրո)

10. Կամալ Սուլեյմանա («Ռենից»՝ «Սաութհեմփթոն», 25 միլիոն եվրո)