Կեյլոր Նավասը տեղափոխվեց ԱՊԼ (լուսանկար)

Ֆրանսիական ՊՍԺ-ի կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասը վարձավճարով տեղափոխվել է անգլիական «Նոթինգեմ Ֆորեսթ», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

36-ամյա դարպասապահն անգլիական ակումբում ելույթ կունենա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Նավասը դարձավ «Նոթինգեմ Ֆորեսթի» 29-րդ նորեկն այս մրցաշրջանում։

Կեյլոր Նավասը ՊՍԺ էր տեղափոխվել 2019 թվականի ամռանը Մադրիդի «Ռեալից»։