Մադրիդի «Ռեալը» դեռ նոր պայմանագիր չի առաջարկել թիմի հարձակվող Մարկո Ասենսիոյին։
Ինչպես հայտնում է Relevo-ն, ֆուտբոլիստն ինքը ցանկանում է մնալ «Սանտյագո Բեռնաբեուում», սակայն ակումբը նրան դեռ թարմացված համաձայնագիր չի առաջարկել:
Հիշեցնենք, որ եթե Ասենսիոն չերկարաձգի պայմանագիրը, ապա հաջորդ ամառ նա կդառնա ազատ գործակալ։
Մարկոն վերջին ժամանակներս կանոնավոր չի խաղում «Ռեալում», բայց չնայած դրան, հարձակվողը պատրաստ է նոր պայմանագրի առաջարկ ընդունելու համար: