Մադրիդի «Ռեալը» դեռ կապի մեջ է Կիլիան Մբապպեի հետ

Մադրիդի «Ռեալը» չի բացառում ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի տրանսֆերը գնելու տարբերակը։ Լրագրող Մարիո Կորտեյանայի խոսքով՝ ֆրանսիացին շարունակում է կապի մեջ լինել «արքայական ակումբի» ղեկավարության հետ։

Հիշեցնենք, որ 2022 թվականի ամռանը Մբապպեն հիանալի հնարավորություն ուներ «Ռեալ» տեղափոխվելու ազատ գործակալի կարգավիճակով, սակայն ֆրանսիացին վերջին պահին մտափոխվեց և որոշեց նոր պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ։

Նշվում է, որ Մադրիդի «Ռեալը» հաջորդ ամառ կարող է գնել Մբապպեի տրանսֆերը: