Լոնդոնի «Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է վիրահատության պատճառով բաց թողնել Անգլիայի Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրում կայանալիք «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը:
«Անտոնիո Կոնտեն վերջերս ուժեղ ցավ էր զգացել ստամոքսում: Նրա մոտ խոլեցիստիտ ախտորոշվելուց հետո որոշում էր կայացվել հեռացնել լեղապարկը:
Մասնագետը փետրվարի 1-ին կվիրահատվի և կվերադառնա ակումբ՝ վերականգնվելու: Ակումբում բոլորը նրան մաղթում են հաջողությունուն»,- ասվում է լոնդոնյան ակումբի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ: