Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է թուրինյան թիմի կիսապաշտպան Ուեսթոն Մաքքենիի վարձավճարով «Լիդս» տեղափոխության մասին։
«Մաքքենին ցանկանում էր հեռանալ ակումբից, նա խնդրեց, որ իրեն բաց թողնեն: «Լիդսի» հետ մենք հիանալի լուծում գտանք»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ընթացիկ մրցաշրջանում Մակքենին «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:
Transfermarkt-ը ԱՄՆ-ի հավաքականի ֆուտբոլիստին գնահատում է 21 մլն եվրո։