Անգլիական ակումբը ահռելի գումար կառաջարկի Էնցո Ֆերնանդեսի տրանսֆերի համար

Լիսաբոնի «Բենֆիկայի» արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը կարող է կարիերան շարունակել Լոնդոնի «Չելսիում», հայտնում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

«Չելսին» ցանկանում է ամեն գնով թիմ հրավիրել ֆուտբոլիստին և պատրաստ է վճարել նրա հրաժարագինը, որը կազմում է 120 միլիոն եվրո:

«Բենֆիկայի» նախագահ Ռուի Կոշտան չի ցանկանում բաց թողնել ֆուտբոլիստին, սակայն «Չելսին» կփորձի նախքան ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելն ավարտին հասցնել գործարքը:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ում Ֆերնանդեսը Արգենտինայի հավաքականի հետ դարձավ աշխարհի չեմպիոն և ճանաչվեց մրցաշարի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ: