Ռոդրիգո Դե Պաուլի համար պայքարին ևս մեկ ակումբ է միացել

«Ռոման» ցանկանում է ձեռք բերել «Ատլետիկոյի» կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պաուլին, հայտնում է Football Italia-ն:

Հռոմեական ակումբը վստահ է, որ հնարավորություն ունի ձեռք բերելու արգենտինացուն, ով տեղ չունի «ներքնակների» մեկնարկային կազմում։

27-ամյա Դե Պաուլը «Ատլետիկո» է տեղափոխվել անցած ամառ «Ուդինեզեից»:

Արգենտինացի կիսապաշտպանի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։