Արքայական գավաթ. Կիսաեզրափակիչի զույգերը

Կայացել է Իսպաանիայի Արքայական գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը:

Մադրիդի «Ռեալը» երկխաղյա դիմակայություն կանցկացնի կատալոնական «Բարսելոնայի» հետ, իսկ «Օսասունան»՝ Բիլբաոյի «Աթլկետիկի» հետ:

«Էլ Կլասիկոյի» առաջին խաղը կկայանա մարտի 1-ին «Սանտյագո Բեռնաբեուում», իսկ պատասխան հանդիպումը՝ ապրիլի 5-ին «Կամպ Նոուում»:

Իսպանիայի Արքայական գավաթ, կիսաեզրափակիչ

  • «Օսասունա» – «Աթլետիկ»՝ փետրվարի 28, ապրիլի 6
  • «Ռեալ» – «Բարսելոնա»՝ մարտի 1, ապրիլի 5

Հիշեցնենք, որ հունվարին Սաուդյան Արաբիայում կայացած Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում «Բարսելոնան» 3-1 հաշվով հաղթել էր «Ռեալին»: