Ռաֆայել Լեաու․ «Ես շատ եմ սիրում երաժշտություն»

Պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն խոստովանել է, որ շատ է սիրում երաժշտություն, քանի որ իր ընտանիքից շատերն են զբաղվել դրանով։

Նա նաև հասկացրել է, որ սիրում է փորձեր կատարել նոտաներով։

«Հայրս երգիչ է եղել և ինչ-որ բանի է հասել այդ ոլորտում։ Հորեղբայրս դիջեյ է, ուստի տանը միշտ երաժշտություն էր հնչում:

Ինքս սիրում եմ երգել, հատկապես հաճախ էի դա անում կարանտինի ժամանակ։

Հետո սկսեցի գրել։ Գիտեք, ես այն մարդն եմ, ով իրականում չի սիրում խոսել: Բայց ես սիրում եմ գրել:», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը։