Դանի Ալվես. «Ես ոչնչից չեմ վախենում»

Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսը կալանավորվելուց հետո նշել է, որ չի վախենում ոչնչից:

«Ես կընդունեմ այն, ինչ կորոշվի։ Ես տնից հեռացա, երբ ընդամենը 15 տարեկան էի։

Կյանքում շատ դժվար իրավիճակների եմ առնչվել։ Սա կլինի դրանցից ևս մեկը, և այն նույնպես կանցնի: Ես ոչնչից չեմ վախենում»,- աշխարհի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է La Vanguardia-ն:

Հիշեցնենք, որ 39-ամյա բրազիլացին կալանավորվել էր հունվարի 20-ին՝ նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին Բարսելոնա քաղաքի Sutton գիշերային ակումբում մի կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքով: Ալվեսին սպառնում է 4-12 տարվա ազատազրկում։