«Ինտերի» պաշտպան Միլան Սկրինյարը ամռանը կտեղափոխվի ՊՍԺ, հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։
Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա սլովացին չի երկարաձգի պայմանագիրը իտալական ակումբի հետ, որը հաշվարկված է մինչև այս տարվա հունիսի վերջ։
Ուստի Սկրինյարը ֆրանսիական ակումբ կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով։ Ֆուտբոլիստն արդեն նախնական պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ։