Միլան Շկրինյարը հայտարարել է, որ կտեղափոխվի այլ գերակումբ

Միլանի «Ինտերի» և Սլովակիայի հավաքականի պաշտպան Միլան Շկրինյարը հայտարարել է ՊՍԺ-ի հետ պայմանագիր կնքելու մասին, որն ուժի մեջ կմտնի 2023 թվականի ամռանը։

Ֆուտբոլիստը, ով հունիսին կդառնա ազատ գործակալ և անվճար կմիանա ՊՍԺ-ին, կարող է հեռանալ «Ինտերից» արդեն հունվարին, եթե փարիզցիները համաձայնության գան տեղափոխության հարցում, հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

«Այո, դա ճիշտ է, ես պայմանագիր եմ կնքել ՊՍԺ-ի հետ: Սպասում եմ ակումբների միջև համաձայնության»,- Շկրինյարի խոսքերն է մեջբերում Futbolsfz-ը։

27-ամյա Սկրինյարը հանդես է գալիս «Ինտերում» 2017 թվականից և «ներաձուրիի» կազմում անցկացրել է 242 հանդիպում: