«Ռոման» մտադիր է պատժել Նիկոլո Ձանիոլոյին

Իտալական «Ռոման» մտադիր է կարգապահական միջոցներ կիրառել թիմի կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոյի նկատմամբ:

Il Tempo-ի հավաստմամբ՝ հռոմեական ակումբը պատրաստվում է իտալացի ֆուտբոլիստին հեռացնել գլխավոր թիմից:

Նա ցանկություն է հայտնել հեռանալ ակումբից, սակայն մերժել է անգլիական «Բորնմութի» առաջարկն ու այդ քայլով զայրացրել է «Ռոմայի» ղեկավարությանը:

23-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան շարունակել «Միլանում»:

Ընթացիկ մրցաշրջանում Նիկոլո Ձանիոլոն «Ռոմայի» կազմում անցկացրած 17 խաղում խփել 2 գոլ ու կատարել 3 գոլային փոխանցում: