Մարկուս Ռեշֆորդ. «Ցավոք, VAR-ը կրկին հաղթեց ինձ»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը խոսել է VAR-ի նկատմամբ իր վերաբերմունքի մասին։

«Ցավոք, VAR-ը կրկին հաղթեց ինձ: Այս մրցաշրջանում սա երրորդ անգամն է։ Անհավանական կլիներ «Օլդ Թրաֆորդում» անընդմեջ գոլ խփելու ռեկորդը գերազանցել: Բայց ես հպարտ եմ, որ կրկնեցի Դենիս Վիոլետի ռեկորդը»,- գրել է Ռեշֆորդը սոցցանցերում։

Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդում» 3:1 հաշվով հաղթեց «Ռեդինգին»: