«Մանչեսթեր Յունայթեդին» անհրաժեշտ է ավելի քան 300 միլիոն եվրո Հարի Քեյնին ձեռք բերելու համար

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Թոթենհեմի» առաջատար Հարի Քեյնով։

Ինչպես հայտնում է Daily Star-ը, գործարքն ավարտելու համար մանկունիանցիներին անհրաժեշտ է հատկացնել 300 մլն ֆունտ (ավելի քան 340 մլն եվրո): Խոսքը տրանսֆերի չափի, բոնուսների վճարումների ու պայմանագրով Քեյնի աշխատավարձի մասին է։

Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» նախատեսում է թիմային աշխատավարձի սահմանաչափ մտցնել շաբաթական 200 հազար ֆունտ ստերլինգ։ Հարի Քեյնի հետ պայմանագիր կնքելիս նա ստիպված կլինի շատ ավելի շատ վճարել։