Յուրգել Կլոպ. «Առանցքային ֆուտբոլիստների վնասվածքները մրցաշրջանը վատը դարձրին»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգել Կլոպը խոսել է թիմի ներկայիս վիճակի մասին։

«Ես մի գիշերում վատ մարզիչ չեմ դարձել։ Ես երբեք այնքան լավը չեմ եղել, ինչպես որոշ մարդիկ են ասել, և այնքան վատը չեմ եղել, ինչպես ուրիշներն են կարծել։

Գիտեի, որ դժվար է լինելու, դրանում ոչ մի կասկած չկա։ Նախորդ մրցաշրջանը լարված ստացվեց,  ավելի երկար էր, քան սպասում էինք։ Այս ամենը հասկանալի է, բայց քիչ վնասվածքներ ունենալու դեպքում կարող էինք ամենաքիչը 5 միավոր ավելի վաստակել։ Նորմալ մրցաշրջան էր։ Առանցքային ֆուտբոլիստների վնասվածքները մրցաշրջանը վատը դարձրին, դա անտեսել չի կարելի»,- Կլոպի խոսքերն է փոխանցում Mirror-ը։