Չարենցավանի «Վանը» համալրում ունի

Չարենցավանի «Վանին» է միացել Հասարակածային Գվինեայի ներկայացւցիչ Ռենատու Բենգոն, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

19-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպանն իսպանական ֆուտբոլի սան է և ելույթ է ունեցել «Վալյադոլիդի» ու «Լա Նուսիայի» Մ19 թիմերում:

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 19 տուրերից հետո «Վանը» 27 միավորով 5-րդն է: