Անսու Ֆատին` ԱՊԼ-ի երկու թոփ-ակումբների ուշադրության կենտրոնում է հայտնվել

«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին կարող է հեռանալ իր ներկայիս ակումբից՝ Պրեմիեր Լիգա տեղափոխվելու համար։

Ինչպես հաղորդում է Triball Football-ը, նրա տրանսֆերի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը»:

«Կարմիր սատանաները» 20-ամյա ֆուտբոլիստին դիտարկում են որպես պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուին փոխարինող, ում պայմանագիրը վերջերս խզվել էր:

Մերսիսայդցիներն իրենց հերթին Ֆատիին դիտարկում են, որպես Մյունխենի «Բավարիա» մեկնած սենեգալցի Սադիո Մանեին փոխարինող։