Գաբրիել Մարտինելին նոր պայմանագիր կկնքի «Արսենալի» հետ

Գաբրիել Մարտինելին նոր պայմանագիր կկնքի «Արսենալի» հետ, հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի համաձայն, 21-ամյա բրազիլացին պայմանագիր կկնքի մինչև 2026 թվականը ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մարտինելին կարող է դառնալ ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը։ «Զինագործները» պատրաստ են ֆուտբոլիստի աշխատավարձը հասցնել շաբաթական 200 հազար ֆունտի։