Մյունխենի «Բավարիան» լավատես է Հարի Քեյնի տրանսֆերի հարցում

Մյունխենի «Բավարիան» չի հրաժարվել հարձակվող Հարի Քեյնին ձեռք բերելու ծրագրերից: Լրագրող Քրիստիան Ֆալկը CaughtOffside-ի իր սյունակում գրել է, որ մյունխենցիները լավատեսորեն են տրամադրված անգլիացու տրանսֆերի հարցում։

Ֆալկը նշում է, որ Քեյնը դեռ չի երկարաձգել պայմանագիրը «Թոթենհեմի» հետ, նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի կեսերը։ Լոնդոնցիները խելամիտ կլինեն հաջորդ ամառ վաճառել հարձակվողին:

Նաև «Բավարիայում» նրանք հույս ունեն, որ Քեյնին կգրավի Մյունխենում գավաթներ նվաճելու հնարավորությունը: 29 տարեկանում Հարրին երբեք գավաթ չի բարձրացրել։