Դիեգո Սիմեոնեն խոսել է իր ապագայի մասին

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է իր ապագայի մասին:

«Իմ ապագան մեծապես կախված է նրանից, թե ինչպես կավարտենք մրցաշրջանը: Յուրաքանչյուր սեզոնի վերջում մենք հավաքվում ենք՝ քննարկելու հետագա ուղին:

Այս տարին բացառություն չի լինի։ Երբ մրցաշրջանն ավարտվի, կիմանաք, թե ինչ կլինի»,- մարզչի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Արգենտինացու գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի կեսերը։