Գերմանիայի հավաքականն ընկերական խաղեր կանցկացնի

Գերմանիայի ազգային հավաքականը հայտարարել է մարտին ընկերական հանդիպումներ անցկացնելու մասին։

Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը մարտի 25-ին Մայնցում կխաղա Պերուի, իսկ երեք օր անց Քյոլնում կմրցի Բելգիայի հավաքականների հետ։

Այդ հանդիպումների համար Բունդեսթիմի հայտացուցակը կներկայացվի մարտի 17-ին:

Հիշեցնենք, որ մարտին կմեկնարկի Եվրո-2024-ի ընտրական մրցաշարը, որից ազատված է Գերմանիայի հավաքականը, քանի որ մրցաշարի հիմնական փուլը կայանալու է այդ երկրում: