Հայտնի է Ֆրանսիայի առաջնության նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների լավագույն ֆուտբոլիստի անունը

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների լավագույն ֆուտբոլիստ։

Ֆրանսիացի հարձակվողը հաղթել է Ֆրանսիայի ֆուտբոլիստների միության (UNFP) կայքի քվեարկությանը։ Այն անցկացվել է 2022 թվականի աշխարհի առաջնության հետ կապված առաջնությունում դադարի պատճառով երկու ամսվա արդյունքներով։

Նշենք, որ նոյեմբերին և դեկտեմբերին Մբապպեն երեք խաղում 2 գոլ է խփել։