Ժերար Պիկեն Շակիրայից բաժանվելուց հետո լուսանկար է հրապարակել իր նոր կնոջ հետ

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեն, որը ներկայումս իսպանական մեդիալիգայի նախագահն է, առաջին անգամ լուսանկար է հրապարակել իր սիրելիի՝ իսպանացի մոդել Կլարա Չիա Մարտիի հետ:

Նշենք, որ 2022 թվականի հունիսին ֆուտբոլիստը 11 տարվա համատեղ կյանքից հետո բաժանվեց երգչուհի Շակիրայից։ Պիկեն ու Շակիրան երկու երեխա ունեն՝ Միլանը և Սաշան: