Զլատան Իբրահիմովիչ. «Այս հաղթանակը պետք է լիներ Լեոյինը»

Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարծում է, որ ֆրանսիական ՊՍԺ-ի ռմբարկու Կիլիան Մբապպեն ապագայում կրկին կդառնա աշխարհի չեմպիոն:

«Ես ասում էի, որ Արգենտինան կդառնա աշխարհի չեմպիոն, քանի որ եթե դուք ցանկանում եք, որ Կատարի Մունդիալը հավերժ հիշվի, ապա դա պետք է հաղթի պատմության լավագույն ֆուտբոլիստ Մեսսին, և ես վստահ էի, որ նա կհաղթի:

Մբապպեն կհաղթի ևս մեկ աշխարհի առաջնությունում, ես նրա համար չեմ անհանգստանում, սակայն այս հաղթանակը պետք է լիներ Լեոյինը»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է RMC Sport-ը: