Հարի Մագուայրը, գուցե լքի «Մանչեսթեր Յունայթեդը»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրի հեռանալու մասին խոսակցությունները կրկին ակտիվացել են:

Դրա պատճառը մանկունյական ակումբի հետաքրքրվածությունն է Ֆրանսիայի հավաքականի և «Մոնակոյի» պաշտպան Աքսել Դիսասիի ծառայություններով, հաղորդում է Daily Mail-ը:

29-ամյա Մագուայրը շարունակում է քիչ խաղաժամանակ ստանալ մանկունիական ակումբում՝ չնայած նրան, որ ԱԱ-2022-ում բավական հաջող ելույթ էր ունեցել:

«Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել Դիսասիի հետ: 24-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը «Մոնակոյի» հետ գործում է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:

Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին «Մոնակոյի» կազմում անցկացրած 25 խաղում խփել է 3 գոլ:

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: